Միջազգային

Սիրիական ու քրդական ուժերն ԻՊ-ին վռնդել են Հասաքեից

1 րոպեի ընթերցում

Սիրիական ու քրդական ուժերն ԻՊ-ին վռնդել են Հասաքեից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական ուժերը քրդական ուժերի հետ միասին «Իսլամական պետության» ահաբեկիչներին վռնդել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե քաղաքից՝ ահաբեկիչների հետ շուրջ մեկ ամիս տևածթեժ մարտերից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Հասաքեն համանուն նահանգի կենտրոնն է, որը կարևոր ռազմավական նշանակություն ունի և գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ գտնվող իրաքյան տարածքների հարևանությամբ: Այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:

Բախումները շարունակվում են քաղաքի հարավային ծայրամասերում:

ԻՊ-ի ահաբեկիչները հունիսի 25-ին մեծ հարձակում էին իրականացրել քաղաքի հարավային շրջանների վրա, որոնք գտնվում էին կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ռազմական գործողություններին մասնակցել են քրդական պաշտպանական ուժերը, որոնք վերահսկում էին Հասաքեի հյուսիսը: Հարձակման ժամանակ բոլոր կողմերը տասնյակ կորուստներ են կրել:

Սիրիական հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում