Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում