Միջազգային

Հուլիսին Եգիպտոսում 250-ից ավելի ահաբեկիչ-ծայրահեղականներ են ոչնչացվել

1 րոպեի ընթերցում

Հուլիսին Եգիպտոսում 250-ից ավելի ահաբեկիչ-ծայրահեղականներ են ոչնչացվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական բանակը հայտարարել է, որ այս ամսվա սկզբից Եգիպտոսի հյուսիսում գտնվող Սինա թերակղզում 252 ահաբեկիչների է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` անվտանգության ուժերը զինյալների 18 հավաքատեղիներ, ինչպես նաև մեծ թվով տարբեր փոխադրամիջոցներ են ոչնչացրել: Տեղեկություններ կան, որ եգիպտական ուժերի ռազմական գործողությունների ընթացքում ծայրահեղականների 4 զինապաեստներ են ոչնչացվել, որոնց թվում՝ պայթուցիկ սարքավորումների պահեստ:

Եգիպտոսում իրավիճակն ավելի սրվել է մի քանի օր առաջ՝ դատախազ Հիշամ Բարկարատի սպանությունից հետո:

Սինայի շրջանում գործող ծայրահեղական իսլամիստական խմբավորումները պարբերաբար հարձակումներ են իրականացնում եգիպտական ուժային կառույցների վրա` մեծ վնասներ հասնցելով նրանց: Հոկտեմբներից այնտեղ արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում