Հասարակական

«Dasaran»-ի հարթակում «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով մրցույթ է անցկացվում

1 րոպեի ընթերցում

«Dasaran»-ի հարթակում «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագրով մրցույթ է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական տարիքից երեխաների մեջ ոչ միայն քաղաքամայր Երևանի, այլև սեփական համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու հետևողական վերաբերմունք ձևավորելու նպատակով նոր մրցույթ է անցկացվում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը, արտաքին ձևավորման ու գովազդի վարչությունը և «Dasaran» կրթական ծրագիրը համատեղ հայտարարում են «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթը: Ինչպես

«Արմենպրես»-ին տեղեկացրին «Dasaran» կրթական ծրագրի գրասենյակից, համատեղ հայտարարված մրցույթին մասնակցելու և իրենց պատրաստած տեսանյութերը ներկայացնելու հնարավորություն ունեն «Dasaran» կրթական ծրագրի կայքում գրանցված բոլոր աշակերտները:

«Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի շրջանակում լավագույն տեսանյութը (պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսինալ աշխատանքները) ներկայացրած աշակերտը որպես պարգև ստանալու է նոթբուք, իսկ լավագույն աշխատանքը հեղինակած աշակերտի դպրոցը պարգևատրվելու է համակարգչով և պատվոգրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում