Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ՌԴ-ից 200 միլիոն դոլարի վարկ ստանալու համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ՌԴ-ից 200 միլիոն դոլարի վարկ ստանալու համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ վավերացրեց ՌԴ-ից 200 միլիոն ԱՄն դոլարի չափով պետական արտահանման վարկ ստանալու մասին համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային միջոցներով կֆինանսավորվեն ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարումները: Համաձայնագրով սահմանված է, որ պետական արտահանման վարկը տրամադրվում է 13 տարի ժամկետով, որից առաջին երեք տարիները արտոնյալ պայմաններով, 3 տոկոս տոկոսադրույքով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կողմից նախատեսվում է համաֆինանսավորում՝ համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրի արժեքի 10 տոկոսի չափով ավանսային վճարումների տեսքով:

Քվեարկությունից առաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների պատգամավորներն իրենց ելույթներում կարևորում էին այն հանգամանքը, որ համաձայնագիրն ուղղված է Հայաստանի անվտանգության ամրապնդմանը՝ հավելելով, որ երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում