Հասարակական

Հանրապետությունում հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությանտարածքում մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին, 2-ի գիշերը հյուսիսային շրջաններում, հունիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը և երեկոյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 2-3-ին` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 30-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +30 աստիճան, մայիսի 31-ին, հունիսի 1-ին և 2-ին՝ +31, հունիսի 3-ին՝ +32 աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում