Հասարակական

Բարելավվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների ճաշացուցակը

1 րոպեի ընթերցում

Բարելավվում Է Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների ճաշացուցակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում զինծառայողների սննդի բարելավման նպատակով զինվորական ճաշարանների հիմնական ճաշացուցակում մտցվել են փոփոխություններ՝ նոր կերակրատեսակների ավելացմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ռուսական ռազմակայանի զինծառայողների սննդի օրաբաժնում ներդրվող նոր ճաշացուցակը կհամապատասխանի զինվորների՝ հիմնական սննդանյութերի ֆիզիոլոգիական պահանջմունքներին, կլրացնի անձնակազմի Էեներգետիկական ծախսերը ծովի մակերեւույթից 1,5-ից մինչեւ 2,5 հազար մետր բարձրությամբ բարձրլեռնային շոգ պայմաններում:

Զինվորական ճաշարաններում, որտեղ ներդրվել են «շվեդական սեղանի» տարրեր, որոնք ընտրության համար տրամադրում են բազմազան կերակրատեսակներ, նոր ճաշացուցակում կավելացվեն երշիկեղեն, պելմեններ, վարեննիկներ, զրազի, բնական հյութեր, հրուշակեղեն եւ խմորեղեն: Նաեւ կմեծացվի կաթի, կաթնաշոռի, թարմ մրգերի եւ բանջարեղենի նորման: Հանգստյան եւ տոն օրերին հիմնական ճաշացուցակին կավելացվեն «քաղցր սեղաններ»:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում