Մարզային

Շիրակի մարզի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի ձորում

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հերհերի ձորում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները Շիրակի մարզում շարունակվում են: Ի հիշատակ Եղեռնի զոհերի՝ ապրիլի 24-ին առավոտյան թեմի գործող եկեղեցիներում մատուցվել են հիշատակի պատարագներ:

Հիշատակի ու հարգանքի միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր համայնքներում, իսկ գլխավոր հավաքատեղին, ինչպես միշտ, այս անգամ ևս Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր: Չնայած ուժեղ քամուն ու ձյանը, Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները, այս մարզերում գործող դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները, զինվորականները հավաքվում են Հերհերի ձորում, որն ավելի հայտնի է Ջարդի ձոր անվամբ, գտնվող հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես անցած տարի, այս տարի ևս Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվել էր երթ, որին միացել էին մարզի մյուս բուհերն ու ուսումնական հաստատությունները: Երթի մասնակիցները ավելի քան 7 կմ ճանապարհը եռագույնով և ցեղասպանությունը ճանաչած երկրների անունները կրող պաստառներով Ջաջուռից շարժվել են դեպի Հերհերի ձոր:

Ըստ պատմական որոշ վկայությունների, 1918-21 թվականներին այս տարածքում են նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղերի ավելի քան 12 հազար բնակիչ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում