Քաղաքականություն

Իտալիան դիմել է Հայաստանին Լիբանանում խաղաղապահ զորախմբում հայերի թիվն ավելացնելու հարցով

2 րոպեի ընթերցում

Իտալիան դիմել է Հայաստանին Լիբանանում խաղաղապահ զորախմբում հայերի թիվն ավելացնելու հարցով

ՀՌՈՄ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան դիմել է Հայաստանի Հանրապետությանը՝ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորամիավորման կազմում հայ խաղաղապահների թիվն ավելացնելու խնդրով: Այս հարցը կլինի Հռոմում ապրիլի 8-ին պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հանդիպման օրակարգում: Այս մասին ապրիլի 8-ին Հռոմ ժամանած լրագորղներին տեղեկացրեց Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: «Հայ-իտալական քաղաքական երկխոսությանն ավելացել է ևս մեկ ուղղություն: Հարավային Լիբանանում իտալական ուժերի կազմում առաքելություն են իրականացնում նաև հայ խաղաղապահները: Հայերի մասնակցությունը ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը մեծապես գնահատվում է Իտալիայի կողմից: Այդ է պատճառը, որ իտալական կողմը դիմել է Հայաստանին՝ անձնակազմը մեծացնելու խնդրով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպան Ղազարյանը: ՀՀ Նախագահի եւ Իտալիայի պաշտպանության նախարարի հանդիպմանը կհաջորդի տեսակոնֆերանս՝ Լիբանանում գտնող հայ եւ իտալացի զինծառայողների հետ:

Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը 2014թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում՝ իտալական հրամանատարության ներքո, խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն և հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Լուսանկարը` ՊՆ կայքից

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում