Մշակույթ

Լոս Անջելեսում հոսպիտալացվել Է կանադացի լեգենդար երգչուհի Ջոնի Միտչելը

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում հոսպիտալացվել Է կանադացի լեգենդար երգչուհի Ջոնի Միտչելը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդի փոպ երաժշտության լեգենդներից մեկին՝ կանադացի երգչուհի եւ կոմպոզիտոր Ջոնի Միտչելին, մարտի 31-ին տեղափոխել են Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hollywood Reporter շաբաթահանդեսը:

Հրատարակության տվյալներով՝ 71-ամյա երգչուհին իր տանը կորցրել Է գիտակցությունը: «Նա անհապաղ հոսպիտալացվել Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ընդգծել Է շաբաթահանդեսը: Բժիշկներն առայժմ հրաժարվում են նրա առողջական վիճակի մասին որեւիցե տեղեկատվություն տրամադրելուց:

«Գրեմմի»-ի ութակի դափնեկիր Ջոնի Միտչելը համարվում Է ֆոլկ-ռոքի եւ ֆոլկ-ջազի դասական: Նրա փառքի բարձրակետը բաժին Է ընկել անցյալ դարի 70-ական թվականներին: Մասնագետները նշում են, որ նա ուժեղ ազդեցություն Է թողել արդի շատ երաժիշտների եւ կատարողների ստեղծագործության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում