Հասարակական

ՀՑԹԻ-ին պատրաստակամ է Թուրքիայում ցուցահանդես անցկացնելու հարցում

2 րոպեի ընթերցում

ՀՑԹԻ-ին պատրաստակամ է  Թուրքիայում ցուցահանդես անցկացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պաշտոնական հրավերի դեպքում պատրաստակամորեն ցուցահանդես կիրականացնի Թուրքիայում: Նման կարծիք մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Անցած տարի մեզ մոտեցանթուրքական ակադեմիական շրջականկերի`ոչ ժխտողական քաղաքականության կողմնակից ներկայացուցիչներ: Բանակցություններ սկսվեցին Ստամբուլում երկու ցուցադրություն իրականացնելու համար: Մենք սիրով պատրաստ ենք Թուրքիայում ներկայացնելու ցուցադրություն, սակայն սպասում ենք ազդանշանին, որ կա սրահ,ապահովվում է ցուցադրությունն ուղեկցող մեր աշխատակցի անվտանգությունը», - շեշտեց Հայկ Դեմոյանը:

Խոսքը «Հայկական սպորտային և մարմնակրթական կյանքը Օսմանյան Կայսրությունում» և «Հայ զինվորականությունը Օսմանյան Կայսրությունում. ծառայություն և ոչնչացում» ցուցադրությունների մասին է:

«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան Կայսրությունում» ալբոմ-մենագրությունը հայերենով տպագրվել է 2009 թ., այն անդրադառնում է Օսմանյան Կայսրության հայաբնակ բնակավայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, Հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Մեծ Եղեռնին զոհ գնացած հայ մարզիկներին:

«Հայ զինվորականությունը Օսմանյան Կայսրությունում. ծառայություն և ոչնչացում» ցուցադրությունը թանգարան-ինստիտուտը ներկայացնում է առցանց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում