Հասարակական

Հայաստանի փրկարարներն ամենուր են. գյուղին ջուր հասցնելիս ու կույրին տուն ուղեկցելիս

4 րոպեի ընթերցում

Հայաստանի փրկարարներն ամենուր են. գյուղին ջուր հասցնելիս ու կույրին տուն ուղեկցելիս

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակիչներն սկսել են ավելի հաճախ դիմել հրշեջ- փրկարար ծառայությանը. նրանց ահազանգում են անգամ, երբ գյուղում ջրամատակարարում չի լինում ու ջրի կարիք են ունենում կամ երբ ծանրաքաշ մարդուն չեն կարողանում տեղից բարձրացնել ու դնել մահճակալի վրա: Փրկարարները նույն` սահմանափակ շարժունակություն ունեցողմարդուն կարող են օգնության հասնել 1,5 ժամում նույնիսկ երկու անգամ. մեկ անգամ բնակարանից իջեցնելով ու մեքենային մոտեցնելով, մյուս անգամ` մեքենայից տուն բարձրացնելով:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 28-ին, ժամը 01.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և վատառողջ քաղաքացին ընկել է բնակարանի հատակին, ում բարձրացնելու և մահճակալ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Մարտի 28-ին, ժամը 01.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնց փողոցի թիվ 7/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները Վ. Բ.-ին (ծնվ.1951թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Մարտի 28-ին, ժամը 01.01-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է մոլորվել Արագածոտնի մարզիԼուսագյուղի տարածքում. (ունի տեսողական խնդիրներ) անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները և ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները գյուղի 10-րդ փողոցի վերջնամասում հայտնաբերել են Ս. Տ.-ին (ծնվ. 1958թ.) և ուղեկցել 10-րդ փողոցի տներից մեկը:

Մարտի 27-ին, ժամը 18.16-ին ահազանգ ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 12-րդ փողոցի թիվ 99/1 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ս. Մ.-ին (ծնված.1965թ.) դուրս են բերել վերելակից:

Մարտի 27-ին,ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Կ.-ին (սահմանապակ շարժունակություն ունեցուղ)բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Լ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:Նույն օրը`ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի (9-րդ հարկ) սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացունբարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները Լ. Կ.-ին (ծնվ.1933թ.) ցուցաբերել են համապատախան օգնություն:

Մարտի 27-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի, որ Ծաղկահովիտ գյուղում մոտ 1 ամիս է ջրամատակարարումը դադարեցվել է. գյուղի կենցաղային կարիքները հոգալու համար անհրաժեշտ է ջուր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ժամը 11.10-ին կապ է հաստատվել Ծաղկահովիտի գյուղապետի հետ, ով հավաստիացրել է, որ ս.թ. մարտի 10-ից գյուղը ջրազրկված է` ջրագծերի սառած լինելու պատճառով. անհրաժեշտ է 12 տ ջուր:Ժամը 12.27-ից մինչ 20.32-ը հրշեջ-փրկարարները Կանիաշիր գյուղից Ծաղկահովիտ գյուղ են տեղափոխել ընդհանուր 12 տ ջուր:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում