Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կանադացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումների անելու գործում

Կանադացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումների անելու 
գործում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրը և պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը, դեսպանության ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակում` առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությունները քննարկելու նպատակով:

Վարչապետը ողջունել է կանադացի գործարարների այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը և հայ-կանադական փոխգործակցության խորացմանը: 

Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ դեսպան Քյուրը նշել է, որ կանադացի գործարարները հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ անելու գործում և արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ: 

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, ներդրումային նպաստավոր դաշտի ձևավորման ուղղությամբ, ստեղծում է հարկային լիբերալ պայմաններ և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր ողջամիտ բիզնես նախագծի իրականացմանը:
Երկուստեք բարձր է գնահատվել կանադահայ համայնքի դերը երկրի հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում և կարևոր ներդրումը երկու երկրների միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am