Կանադացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումների անելու գործում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քյուրը և պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը, դեսպանության ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը մեր երկիր է ժամանել Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-կանադական գործարար համաժողովի շրջանակում` առևտրատնտեսական կապերի սերտացման ուղղությունները քննարկելու նպատակով:
Վարչապետը ողջունել է կանադացի գործարարների այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը և հայ-կանադական փոխգործակցության խորացմանը:
Պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ դեսպան Քյուրը նշել է, որ կանադացի գործարարները հետաքրքրված են մեր երկրում ներդրումներ անելու գործում և արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, ձեռք բերել որոշակի պայմանավորվածություններ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, ներդրումային նպաստավոր դաշտի ձևավորման ուղղությամբ, ստեղծում է հարկային լիբերալ պայմաններ և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր ողջամիտ բիզնես նախագծի իրականացմանը: Երկուստեք բարձր է գնահատվել կանադահայ համայնքի դերը երկրի հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում և կարևոր ներդրումը երկու երկրների միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման գործում:
- Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը կայցելի Հայաստան
Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա կգտնվեն Երևանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը: - Սևանի իշխանի վերամշակման գործարանում կստեծվի 150 աշխատատեղ
Կառավարությունը հետաձգեց «Սևանի իշխան» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: - Ապրիլի 23-ի աշխատանքային օրը կտեղափոխի ապրիլի 18-ը` շաբաթ օր
Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի ՀՀ կառավարության ապրիլի 11-ի արտահերթ նիստում: - Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ
կառավարմանը վերաբերող հարցեր
Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի առավել պահանջարկ ունեցող մարզերի, այդ թվում Արմավիրի մարզում նախատեսվող անհրաժեշտ միջոցառումներին: - Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում կվերակառուցվեն ոռոգման
ցանցեր
Տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը: