Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը կայցելի Հայաստան

Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-ից 25-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, նախատեսված են Չեխիայի ԱԳ նախարարի հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հունիսի 25-ին կկայանան Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա կգտնվեն Երևանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը:

Չեխիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լյուբոմիր Զաորալեկը Էջմիածնում կմասնակցի Չեխիայի Լիդիցե քաղաքի պատվին փողոցի անվանակոչման արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am