Հասարակական

Հայաստանի հնագույն քաղաքակրթությունը Արևմուտքի համար էկզոտիկ է և չբացահայտված. Telegraph-ի անդրադարձը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի հնագույն քաղաքակրթությունը Արևմուտքի համար էկզոտիկ է և չբացահայտված. Telegraph-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հնագույն քաղաքակրթությունը Արևմուտքի համար էկզոտիկ է և չբացահայտված, սակայն Վանից սուրբ վանականը վերջերս հռչակվել է եկեղեցու դոկտոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական Telegraph պարբերականում այս մասին գրել է Քրիստոֆեր Հոուսը:

«Իմ պահարանում կա մի փոքրիկ գիրք, որը ես չեմ կարողանում կարդալ: Այն հայերեն է, և ես անգամ չեմ կարողանում գլուխ հանել գրավիչ գանգուր այբուբենից: Բայրոնը, ըստ երևույթին, շատ ավելի ճիշտ է արել 1816 թվականին լեզվի դասեր առնելով այն նույն վանքում, որտեղ հրատարակվել է այս գիրքը»,- գրում է Հոուսը` պատմելով Վենետիկում Սան Լազարիո կղզում գտնվող Մխիթարյան միաբանության մասին: Նա ներկայացնում է, որ վանքը պատկանել է հայ կաթոլիկներին, թեպետ հայերի մեծամասնությունը քրիտոսնեական առաքելական եկեղեցու հետևորդ է: «Հայերը սիրում են պատմել այն մասին, որ առաջին երկիրն էին, որը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը»,- գրում է հեղինակը` փաստելով, որ հայերն ունեն հզոր քաղաքակրթություն:

Հոուսը պատմում է, որ մտածում էր հայերի մասին, երբ ձմեռային արևոտ մի օր պատահմամբ տեսել էր մի հայկական եկեղեցի, որը կառուցվել է 1922 թվականին Գալուստ Գյուլբենկյանի ծնողների հիշատակին: Նա վերհիշում է, թե ինչպես մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի հայերին այցելած Ուելսի արքայազնը գնացել էր հայկական Սուրբ Եղիշե եկեղեցի` ցանկանալով ուշարություն հրավիրել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի վրա: Այս մտածմունքներն ունենալուն զուգահեռ հեղինակն իմանում է նաև այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայ սրբին` Գրիգոր Նարեկացուն տվել է եկեղեցու դոկտորի կոչում: «Սա հազվադեպ կոչում է, որը կրում են միայն 35 մարդ եկեղեցական պատմության ընթացքում, այնպիսիք, ինչպիսիք են Սուրբ Հիերոնիմոսը և Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին»,- նշում է Հոուսը: Նա խոսում է ինչպես Նարեկացու, այնպես էլ նրա ամենահայտնի աշխատանքի` «Նարեկ»-ի մասին:

«Այս սպանություններով լի ժամանակաշրջանում Արևելքի քրիստոնյաները հոգևոր միասնության կարիք ունեն»,- եզրափակում է հեղինակը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում