Մշակույթ

Մեթյու Քարանյանը պատմական Հայաստանի մասին գիրք է հրատարակել

2 րոպեի ընթերցում

Մեթյու Քարանյանը պատմական Հայաստանի մասին գիրք է հրատարակել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Մեթյու Քարանյանը նոր գիրք է հրատարակել «Պատմական Հայաստանը 100 տարի անց. Անի, Կարս և Արևմտյան Հայաստանի վեց նահանգները» խորագրով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անգլերեն գիրքը յուրատեսակ ուղեցույց է ծառայում բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան այցելել վերոնշյալ վայրերը:

Գիրքը ստեղծվել է մի քանի տարվա աշխատանքի և հետազոտությունների արդյունքում, որոնք արել է հենց հեղինակը: Աշխատությունը բաղկացած է 176 էջից, որոնք ձևավորված են հեղինակի կողմից արված լուսանկարներով, ինչպես նաև քարտեզներով: «Հայկական Հոլոքոստից հարյուր տարի անց հայերի պատմական հայրենիքն աշխարհի մեծ մասի համար շարունակում է մնալ անհայտ: 1915 թվականից ի վեր հայ ժողովրդի մշակութային հուշարձանների մեծ մասը պատմական Հայաստանի տարածքում ոչնչացվել է կամ փոխակերպվել այլ կիրառման համար: Սակայն դեռևս շատ բան է մնացել»,- նշվում է գրքի նախաբանում: Քարանյանը գրքում ներկայացնում է բոլոր կանգուն մնացած հուշարձանները, եկեղեցիները, ինչպես նաև այդ տարածքներում բնակվող ծպտյալ հայերին:

Գրքի մասին ավելի մանրամասն ծանոթանալ, ինչպես նաև այն ձեռք բերել կարելի է այստեղ:

Մեթյու Քարանյանը ԱՄՆ-ում բնակվող հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է, ով Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում դասավանդում է իրավաբանություն: Երկար տարիներ ապրել և աշխատել է Հայաստանում, դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 2003 թվականին նա իր ուսանողների հետ հիմնել է Armenian Law Review իրավաբանական ամսագիրը:

«Պատմական Հայաստանը 100 տարի անց. Անի, Կարս և Արևմտյան Հայաստանի վեց նահանգները» գրքից առաջ նա 2006 թվականին Ռոբերտ Քուրքչյանի հետ հրատարակել էր մեկ այլ գիրք` «Քարե պարտեզի ուղեցույց. Հայաստան և Ղարաբաղ» խորագրով: Գիրքը ճանաչվել էր լավագույնը CNN Traveler ամսագրի կողմից, իսկ Washington Times-ը այն գնահատել էր որպես բարձրակարգ ուղեցույց:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում