Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել Է Ղրիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել Է Ղրիմի նկատմամբ սահմանված 
պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ դեկտեմբերի 18-ին ԵՄ-ի Խորհրդի կողմից հաստատված սահմանափակիչ միջոցները դեկտեմբերի 19-ին հրապարակվել են Եվրամիության «Պաշտոնական հանդեսում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Դրանք, մասնավորապես, արգելում են անշարժ գույքի օբյեկտների ձեռքբերում կամ ավելի վաղ ձեռք բերված օբյեկտների ընդլայնում, նոր ձեռնարկությունների ձեռքբերում կամ գործող ընկերություններին մասնակցության ընդլայնում, Ղրիմում գործող կազմակերպությունների համար վարկերի կամ փոխառությունների տրամադրում, Ղրիմում եւ Սեւաստոպոլում տեղական կազմակերպությունների հետ համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծում, ներդրումային ծառայությունների տրամադրում՝ անշարժ գույքի կամ ձեռնարկությունների ձեռքբերման կամ ընդլայնման համար:    

ԵՄ-ի ընդունած օրենսդրական ակտը նաեւ սահմանափակումներ Է ներառում առեւտրի բնագավառում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am