Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում սկսում է տարածաշրջանային բացառիկ ծրագիր ստարտափների համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Հայաստանում սկսում է 
տարածաշրջանային բացառիկ ծրագիր ստարտափների համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ) իրականացնում է բացառիկ ծրագիր նորաստեղծ տեխնոլոգիական ստարտափների համար: ՄԻԿ Հայաստանը աշխարհի ավելի քան 140 ՄԻԿ-երից ընտրված եռյակի մեջ, որպեսզի իրականացնի ծրագիրը, որը նպատակ ունի երիտասարդ ձեռներեցներին աջակցել ձեռք բերելու այն ռեսուրսները, որոնք անհարժեշտ են նրանց գաղափարները կյանքի կոչելու, կենսունակ լուծումներ ստեղծելու և միջազգային շուկաներ մուտք գործելու համար:

ՄԻԿ ակսելերացիայի ծրագիրը մշակվել է Microsoft-ի և VentureHive-ի կողմից: Այն միակ նախաձեռնությունն է Հայաստանում և տարածաշրջանում, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր նորարար գաղափար վերածել կենսունակ և մրցունակ պրոդուկտի՝ անհրաժեշտ ռեսուրսների, գիտելիքների և փորձի մատչելությունն ապահովելու միջոցով:

Ի՞նչ է ՄԻԿ ակսելերացիան

Ստարտափները նորարար ու գիտելիքահեն տնտեսության և աշխատաշուկայի զարգացման ամենակարևոր հիմնաքարերից են: Սակայն ձեռներեցությունը կապված է մի շարք ռիսկերի և դժվարությունների հետ, որոնք անխուսափելի են, երբ ձեռներեցը փորձում է սահմանափակ ռեսուրսների պայմաններում կյանքի կոչել հաջորդ մեծ գաղափարը: Փայլուն գաղափարի հիման վրա հաջողված ստարտափի ստեղծումը պահաջնում է մի շարք կարևոր հմտություններ: Արդյունավետ բիզնես մոդելի մշակումը, ուժեղ թիմի ստեղծումը, ստարտափ մշակույթի սերմանումը, ծրագրային ապահովումը, ինտուիտիվ UX դիզայնի մշակումը, ներդրողներին ներկայանլու ունակությունը միայն մի քանիսն են այդ հմտություններից: ՄԻԿ ակսելերացիայի ծրագրի շրջանակներում, շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով և գաղափարակիցներով, և մուտք ունենալով գլոբալ ռեսուրսներին ու փորձին, ստարտափները արագձեռք կբերեն անհրաժեշտ հմտությունները և կապերը:  Հենց այս կենսական ու դինամիկ միջավայրն է ՄԻԿ ակսելերացիայի ծրագիրը տրամադրում ծրագրին մասնակցող թիմերին և ստարտափներին:

Ի՞նչ կտա այս ծրագիրը

ՄԻԿ ակսելերացիան 12-շաբաթյա ինտենսիվ ծրագիր է, որի շրջանակներում ընտրված թիմերին տրամադրվելու է մենթորություն, բիզնես և տեխնոլոգիական դասընթացներ, ինչպես նաև ռեսուրսներ և աջակցություն միջազգային տեխնոլոգիական և ստարտափ համայնքների կողմից՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու և մրցունակ պրոդուկտներ ստեղծելու համար:  Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներն ունենալու են լավագույն միջազգային փորձից վերցված հարուստ բովանդակություն և ներառելու են պրակտիկ սեմինարներ ու հանդիպումներ փորձագետների հետ, իսկ մենթորությունն իրականացվելու է Հայաստանում գտնվող միջազգային փորձառու ձեռներեցների կողմից:  Մասնակից ստատափները հնարավորություն կունենան օգտվել ՄԻԿ Հայաստանի գրասենյակի աշխատանքային տարածքներից և սարքավորումներից: Ծրագրի ընթացքում թիմերը բազմաթիվ հնարավորություններ կունենան ներկայանալ տեղական և միջազգային ներդրողներին՝ անհրաժեշտ նախնական ֆինանսավորում ապահովելու նպատակով: Ծրագիրը կեզրափակվի ՄԻԿ ԴԵՄՈՇԱԲԱԹՈՎ, որը տեղի կունենա 2015թ.-ի ապրիլին և հնարավորություն կտա մասնակիցներին իրենց վերջնական պրոդուկտները ներկայացնել միջազգային լսարանին, ինչպես նաև կարծիք ստանալ հայտնի ձեռներեցներից ու մասնագետներից:

Ո՞վ կարող է մասնակցել

ՄԻԿ ակսելերացիայի ծրագրին կարող են հավակնել ձգտում և մեծ նպատակներ ունեցող այն բոլոր տեխնոլոգիական թիմերը և ստարտափները, որոնք ցանկանում են ստանալ ուղղորդում իրենց գաղափարը կյանքի կոչելու համար: Մենք հատկապես կարևորում ենք ուժեղ թիմը և հիմնադիրներին, և նրանց նվիրվածությունն իրենց գաղափարին: Հավասարապես կարևոր է, որպեսզի առաջարկվող գաղափարն իրենից ներկայացնի միանգամայն նորարար և գերակա վեբ կամ մոբայլ լուծում, որն ուղղված է տարբեր կարիքների ու խնդիրների լուծմանը: Թիմերը պետք է շաբաթական 40 ժամ և ավելին տրամադրեն ծրագրին, և իրենց գաղափարի հիման վրա ստեղծեն պրոտոտիպ կամ նվազագույն կենսունակ պրոդուկտ /MVP/.

Ինչպե՞ս դիմել ծրագրին

Ստարափները պետք է լրացնեն օնլայն դիմում-հայտը մինչև այս տարվա դեկտեմբերի 29-ը: Յուրաքանչյուր դիմում կգնահատվի, և լավագույն ստարտափերը կընտրվեն ծրագրին մասնացկելու համար: Ի հավելումն այդ ամենի` դեկտեմբերի 12-ին և դեկտեմբերի 24-ին ժամը 18.30-ին ՄԻԿ Հայաստանի գրասենյակում կանցկացվեն ներածական հանդիպումներ, որի ընթացքում կներկայացվեն հետաքրքիր տեղեկություններ ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև կմանրամասնվեն ծրագրին դիմելու և ընտրության գործընթացները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]