Հասարակական

Հայաստանում սկսվել են ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի ուժերի վարժանքները

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սկսվել են ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի ուժերի վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սկսվել են ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ուժերի եւ միջոցների համատեղ վարժանքներ: Դրանց մասնակցում են ռուսական ռազմակայանի եւ Հայաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հրամանատարական վարժանքների ընթացքում մշակվում են պայմանական օդային հակառակորդների հայտնաբերման, կալանման ու ոչնչացման, օդային սահմանների եւ հանրապետությունում տեղաբաշխված ստորաբաժանումների պաշտպանության, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերին օգնություն ցուցաբերելու գործում ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի կառույցների փոխգործակցության հարցերը:

Շուրջ 30 թիրախների ոչնչացման ուսումնամարտական առաջադրանքների կատարման վարժանքին մասնակցում Է 25 միավոր ավիացիոն տեխնիկա՝ ՄիԳ-29, Սու-25 կործանիչներ եւ Մի-24 եւ Մի-8 ուղղաթիռներ, զենիթահրթիռային ստորաբաժանումների ավելի քան 100 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ 500-ից ավելի զինծառայողներ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում