Մշակույթ

Դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը հանդես կգա մենահամերգով

1 րոպեի ընթերցում

Դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը հանդես կգա մենահամերգով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Երևանյան հեռանկարներ»15-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի գրասենյակից, դաշնակահարի կատարմամբ կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները: Մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մոսկվայում ծնված ականավոր ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովին համարում են մեր իրականության ամենակրթված և բազմակողմանի, ամենագունեղ և ինքնատիպ երաժիշտ-կատարողներից մեկը: Ա. Լյուբիմովի երաժշտացանկը ահռելի է և ընդգրկում է մի քանի դարաշրջան: Լյուբիմովը մի շարքի հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է և արժանացել միջազգային լայն ճանաչման: Նա համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, ելույթներ ունեցել անվանի նվագախմբերի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում