Քաղաքականություն

Ուորլիքը Նյու Յորքում Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպում է ակնկալում

1 րոպեի ընթերցում

Ուորլիքը Նյու Յորքում Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Նյու Յորքում ակնկալում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- գրել է Ուորլիքը:

Այս օրերին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում