Սպորտ

Մխիթարյանի մասնակցությունը Հայաստան-Սերբիա խաղին կասկածի տակ է

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանի մասնակցությունը Հայաստան-Սերբիա խաղին կասկածի տակ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Մայնց»-ի հետ խաղում վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:Մխիթարյանը վնասվածք է ստացել հանդիպման վերջին րոպեին, երբ նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին, ինչից հետո նա ոտքին հարված է ստացել մրցակցի պաշտպանի կողմից:

Դորտմունդ վերադառնալու ճանապարհին Մխիթարյանը ցավեր է զգացել և դիմել է թիմի բժշկի օգնությանը:Բուժզննումից հետո «Բորուսիա»-ի բժիշկ Մարկուս Բրաունը նշել է, որ 25-ամյա կիսապաշտպանից ապաքինվելու համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Սերբիայի ազգային հավաքականին: Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունն այդ հանդիպմանը, փաստորեն, կասկածի տակ է: Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում արդեն մեկ հանդիպում անցկացրել է` մրցակի հարկի տակ 2-1 հաշվով զիջելով Դանիայի ընտրանուն: Այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի միակ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում