Ղարաբաղյան հիմնահարց

Հույների Տիեզերական պատրիարքը կմասնակցի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

2 րոպեի ընթերցում

Հույների Տիեզերական պատրիարքը կմասնակցի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 7-ին կայանալիք ամենամյա պատարագին կմասնակցի նաև Պոլսի հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Վանի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության տնօրեն Մուզաֆեր Աքթուղը տեղեկացրել է, որ Ստամբուլի Հայոց պատրիարքարանի կողմից իրենց ներկայացված` պատարագին մասնակցելիք անձանց ցուցակում է նաև ասորիների ուղղափառ եկեղեցու առաջնորդ և պատրիարքական փոխանորդ Ֆիլուսկինոս Յուսուֆ Չեթինը: Աքթուղի տվյալներով` պատարագից անմիջապես հետո կանանց երգչախումբը փոքրիկ համերգ կտա կղզում:

Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվող ամենամյա պատարագն այս տարի մեկ շաբաթ ավելի վաղ կանցկացվի: Արարողակարգին ներկա կգտնվեն Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ինչպես նաև ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել: Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ընդունած որոշման համաձայն թույլատրվել է եկեղեցում տարին մեկ անգամ իրականացնել կրոնական ծիսակատարություն:Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այս տարի սեպտեմբերին կիրականացվի 5-րդ պատարագը` 2007 թվականին եկեղեցու վերանորոգումից ի վեր:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում