Միջազգային

ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստ է հրապարակել Պուտինի և Բարոզուի հեռախոսազրույցի պարունակությունը

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի աշխատակազմը պատրաստ է հրապարակել Պուտինի և Բարոզուի հեռախոսազրույցի պարունակությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմն ունի Վլադիմիր Պուտինի և Ժոզե Մանուել Բարոզուի հեռախոսազրույցի ինչպես գրավոր տարբերակը, այնպես էլ ձայնագրությունը ու «պատրաստ է հրապարակել դրա բովանդակությունը, որպեսզի բոլոր թյուրիմացությունները պարզաբանվեն»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Իտառ-Տասս»-ը, այդ մասին նշված է ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժողվի` Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուին հղված նամակում:

«Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ներ, այդ թվում իտալական La Repubblica թերթը, հրապարակում են մեկնաբանություններ, որոնք վերաբերում են օգոստոսի 29-ին կայացած Ձեր և նախագահ Պուտինի հեռախոսազրույցին: Հրապարակումներում նշված է, որ Դուք իբր ԵՄ Ձեր որոշ գործընկերների հետ կիսվել եք հեռախոսազրույցի մանրամասներով, մասնավորապես, ՌԴ նախագահին վերագրելով խոսքեր, որոնք ակնհայտորեն դուրս են կոնտեքստից: Ես վստահ եմ, որ նման մակարդակի գաղտնի խոսակցությունների հրապարակումը հեռու է դիվանագիտական պրակտիկայի շրջանակներից: Ինձ հայտնի է, որ ՌԴ նախագահի աշխատակազմն ունի ինչպես հեռախոսազրույցի գրավոր տարբերակը, այնպես էլ ձայնագրությունը, և որպեսզի բոլոր թյուրիմացություններից զերծ մնանք, պատրաստ է ամբողջությամբ հրապարակել դրա պարունակությունը, եթե Դուք առաջիկա երկու օրերին ձեր առարկությունները չներկայացնեք դրա դեմ»,- նշված է նամակում:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի խոսքերը` «երկու շաբաթում Կիևը վերցնելու» հնարավորության վերաբերյալ, կոնտեքստից դուրս են ներկայացվել և ունեցել են այլ միտք: Այդպես է նա մեկնաբանել ավելի վաղ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը, որում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուին են վերագրվել խոսքեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ: Այդ զրույցում ՌԴ առաջնորդն իբր ասել է, որ անհրաժեշտության դեպքում ռուսական զորքերը կկարողանան կարճ ժամանակահատվածում գրավել Կիևը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում