Ղարաբաղյան հիմնահարց

Մոսկվայում առաջին անգամ տոնել են Արցախի անկախության օրը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում առաջին անգամ տոնել են Արցախի անկախության օրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում առաջին անգամ նշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողությունը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության երիտասարդական թևը ՌԴ մայրաքաղաքի լավագույն ակումբներից մեկում` «Look in Rooms»-ում:

ՌՀՄ փոխնախագահ Լևոն Մուքանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են կազմակերպել միջոցառումը, որն իր բորոշմամբ պատմական իրադարձություն է, քանի որ Արցախի անկախության օրը նախկինում Մոսկվայում չի նշվել:

«Այսուհետև այս տոնն ամենամյա բնույթ է կրելու և տոնվելու է ավելի մեծ մասշտաբներով»,- ասել է նա` հայտնելով, որ իրենք պատրաստվում են իրենց փորձը փոխանցել Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային ենթակառուցվածքների երիտասարդ առաջնորդներին, որպեսզի Արցախի օրը տոնվի նաև ՌԴ մյուս քաղաքներում և ավելի մեծ թվով մարդկանց ներկայությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում