Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում բարելավվում են կենցաղային պայմանները

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում բարելավվում են  կենցաղային պայմանները

ԳԱՎԱՌ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Գեղքարքունիքի մարզի սահմանամերձ եւ փախստականներով բնակեցված Ծափաթաղ գյուղում որոշ չափով բարելավվել են բնակչության կենցաղային պայմանները, ինչպես նաեւ աստիճանաբար կարգավորում է զբաղվածության խնդրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը, 379 բնակիչ եւ 189 ծուխ ունեցող գյուղում տարեցտարի կյանքի բարելավման միտում նկատվեց  «Թուֆենկյան հիմնադրամ»-ի կողմից «Ավան-Մարագ» հյուրանոցային համալիրի հիմնադրումից հետո, որով արմատավորվեց զբոսաշրջութային սպասարկումը` դառնալով  ծափաթաղցիների համար զբաղմունքի հիմնական միջոցներից մեկը: Մյուս կողմից էլ պետբյուջեի եւ տեղական բյուջեի միջոցներով իրականացված զարգացման ամենատարբեր ծրագրերը նպաստեցին գյուղում կյանքի որակի որոշակի բարելավմանը:

«Մեր համայնքի մարդկանց կենցաղում դրական ու արմատական փոփոխությունները նկատվեցին 2010 թվականից հետո: Մարդիկ նորոգում են իրենց խարխուլ ու հին բնակարանները, դռներ ու պատուհաններ փոխում, կահույք ձեռք բերում, բաղնիքներ կառուցում, ավտոմեքենաներ գնում: Գրեթե բոլոր ընտանիքներն անխտիր ունեն արտասահմանյան արտադրության նորագույն սառնարաններ ու լվացքի մեքենաներ: Մի խոսքով, մարդիկ ձգտում են հետ չմնալ ժամանակակից կյանքից: Գյուղում զբոսաշրջության հետ մեկտեղ զարգանում է նաեւ անասնապահությունը, որը դարձյալ զբաղվածությունը կարգավորելու միջոց է: Իսկ ամենակարեւոր ձեռքբերումը ես կհամարեի այն, որ Ծափաթաղում արդեն վերջին  տարիներին 15 նոր բնակարան են մարդիկ կառուցել»,- նշեց Թագուհի Բոյախչյանը: Առանձին տնտեսություններ իրենց բնակարանները նորոգում եւ դարձնում հյուրատներ` դրանք վարձով տրամադրելով Ծափաթաղ այցելող զբոսաշրջիկներին եւ հովեկներին:

Ծափաթաղում տարեկան գրանցվում է 4-5 ծնունդ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]