Միջազգային

Forbes-ի ցուցակի գործարարները կոչ են արել լուծելու ուկրաինական ճգնաժամը

2 րոպեի ընթերցում

Forbes-ի ցուցակի գործարարները կոչ են արել լուծելու ուկրաինական ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը եւ ՌԴ-ի, Արեւմուտքի եւ Ուկրաինայի եւս 15 խոշոր գործարարներ, այդ թվում Forbes-ի ցուցակից, կառավարություններին կոչ են արել շուտափույթ լուծելու ուկրաինական ճգնաժամը, որը, նրանց խոսքով՝ լուրջ սպառնալիք Է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար, եւ պատրաստ են օգնելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որպես Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւմուտքի երկրների գործարար հանրակցության անհանգստացած ղեկավարներ՝ մենք մեր կառավարություններին կոչ ենք անում գնալու փոխզիջման եւ գտնելու շարունակվող ճգնաժամի խաղաղ լուծումը: Եթե մենք կարող ենք օգնել այդ գործընթացին, երջանիկ կլինենք անելու դա»,- ասված Է հայտարարության մեջ, որն օգոստոսի 19-ին հրապարակվել Է Virgin ընկերության հիմնադիր Բրենսոնի կայքում:

Դիմումի տակ, բացի հենց Բրենսոնից, ստորագրել են ռուս եւ ուկրաինացի գործարարներ. «Սվյազնոյ» խմբի գլխավոր տնօրեն Դենիս Լյուդկովսկին, Novikov Group-ի հիմնադիր Արկադի Նովիկովը, «Ռոլֆ» խմբի հիմնադիր – Պետդումայի պատգամավոր Սերգեյ Պետրովը, Արդի զարգացման ինստիտուի ղեկավար Իգոր Յուրգենսը, Foodline Group-ի հիմնադիր Մաքսիմ Իվանովը, EastOne Group-ի հիմնադիր Վիկտոր Պինչուկը, Concorde Capital ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Մազեպան, КM Core-ի նախագահ եւ տնօրենների խորհրդի նախագահ Եվգենի Ուտկինը:

Բացի դրանից, փաստաթուղթն ստորագրածների թվում են. բրիտանացի գործարար Մոհամեդ Իբրահիմը, Unilever-ի գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը, eBay-ի համահիմնադիր Ջեֆրի Սքոլը, հնդիկ ձեռնարիչ, Tata Group կոնգլոմերատի տնօրենների խորհրդի նախագահ Ռաթան Թաթան, բանգլադեշցի բանկիր Մուհամեդ Յունուսը, WhatsApp-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Յան Քումը եւ Paypal-ի համահիմնադիր Մաքս Լեւչինը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում