Հասարակական

Հայաստանը և Չեխիան սերտացնում են համագործակցությունը տրանսպորտի բնագավառում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Չեխիան սերտացնում են համագործակցությունը տրանսպորտի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև կստորագրվի «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» համաձայնագիր: Վերջինիս նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 21-ի նիստի օրակարգում:

«Կարևորելով Հայաստանի և Չեխիայի միջև առևտրի և տնտեսական կապերի զարգացումը՝ սույն համաձայնագիրը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև յուրաքանչյուր տարի փոխանակել համաձայնացված քանակով թույլտվություններ, ինչպես նաև իրականացնել կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Համաձայնագրի ստորագրումը Կողմերի տարածքում գտնվող փոխադրամիջոցներին կազատի սեփականության, գրանցման և փոխադրամիջոցի վարման հետ կապված բոլոր հարկերից և թույլ կտա անարգել օգտագործել մուտքի երկրի ճանապարհային ցանցը:

Սույն համաձայնագրի ստորագրումը նաև խթան կհանդիսանա ինտերմոդալ փոխադրումների զարգացման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հաշվի առնելով բեռնափոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը, որի արդյունքում դյուրացվել է բեռնափոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար նվազել է փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը, ինչպես նաև ներկայումս ՀՀ կառավարության կողմից բեռնափոխադրումների բնագավառում տարվող բարեփոխումների քաղաքականությունը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում