Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Հ. Շիրազի տուն-թանգարանում

Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Հ. Շիրազի տուն-թանգարանում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու համայնքային բյուջեի ֆինանսական միջոցներով վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Հ. Շիրազի տուն-թանգարանում: Մինչ այս ամբողջովին վերանորոգվել էր թանգարանի կտուրը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել էր 2 մլն 500 հազար դրամ գումար: Անցած տարի, կրկին համայնքային բյուջեի հատկացումների հաշվին, համայնքային ենթակայության թանգարաններում տեղադրվեցին անվտանգության համակարգեր: Այդ նպատակով բյուջեից հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ գումար: Եւս 1 մլն 500 հազար դրամ գումարի շրաջանակում այս տարի արդեն մասնակի նորոգվել է Ասլամազյան քույրերի պատկերասրահը: Սակայն  այսքանով քաղաքում գործող թանգարանների խնդիրները չեն ավարտվում, առաջնային թանգարանների խոնավության վերացման և Ասլամազյան քույրերի պատկերասրահի կտուրի նորոգման խնդիրն է: 

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը, այս աշխատանքների իրականացման համար   արդեն կազմված է նախահաշիվ՝ 3 մլն 500 հազար դրամի շրջանակներում: Ընթացքի մեջ է պայմանագրերի կնքման գործընթացը, որից հետո կսկսվեն աշխատանքները: «Այս պահին ուզում ենք անել խիստ պարտադիր աշխատանքները, որոնք կնպաստեն թանգարանների գույքային ֆոնդերի պահպանմանը, իսկ մյուս աշխատանքերը կկատարվեն կամաց-կամաց՝ մեր ունեցած տնտեսումների հաշվին»,-նշեց Լենա Ջիլավյանը:

Քաղաքում գործող թանգարաններից համայնքային ենթակայության են Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանները, Ասլամազյան քույրերի պատկերասրահը և նորաստեղծ «Կումայրի» արգելոց-թանգարանը, իսկ Գյումրու քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանը  և Մերկուրովի տուն-թանգարանը գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]