Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-3. Հայաստանյան հրատարակչությունները ներկայացնում են նորույթներ՝ հայ ընթերցասերների համար

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-3. Հայաստանյան հրատարակչությունները ներկայացնում են նորույթներ՝ հայ ընթերցասերների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը, որն ամեն երկուշաբթի պատմում է հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է 2014 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասականներիգործեր

Գուրգեն Մահարի, «Երկերի լիակատար ժողովածու 15 հատորով». հատոր 1

Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորն ընդգրկում է նրա 1916-1969 թթ. գրած բանաստեղծությունները: Բոլոր ստեղծագործություններն ուղեկցվում են անհրաժեշտ մեկնաբանություններով ու ծանոթագրություններով: Բազմաթիվ բանաստեղծություններ ներկայացվում են առաջին անգամ: Հատորի խմբագիրներն են Վարդան Մաթևոսյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը բաղկացած է 768 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Երիտասարդ գրողներիգործեր

Մարիամ Կարապետյան, «Պաստառներ խաղաղ օրերի համար»

Բանաստեղծությունների ժողովածուն Մարիամ Կարապետյանի առաջին գիրքն է: Այն հատկանշվում է շարքից շարք զարգացող նյութով ու պոետական լուծումներով և յուրատեսակ բանաստեղծական պատում է՝ բազմաչափ ընթերցումների ու ետընթեցումների հնարավորությամբ: Թարմությունը ոչ միայն և ոչ այնքան նյութն է, որքան այն պատկերի վերածելու եղանակը: Իրականության դրվագները վերաճում են առհասարակ լինելու, շարժման ու ընթացքի: Հոգեվիճակները ներկայացվում են իբրև ինքնաընթերցումներ. պատկերվում են ոչ միայն ներսից, այլև կողմնակիորեն: Աշխարհզգացողությունից պատկեր անցումն անմիջական է և հետևողական միաժամանակ: Գիրքը բաղկացած է 168 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Թարգմանությունայլլեզվից

Ջեյն Օսթին, «Հպարտություն և նախապաշարմունք»

Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Անգլերենից թարգմանեց Արմենուհի Փալանդուզյանը: Խմբագիր՝ Հրաչուհի Փալանդուզյան: Գիրքը բաղկացած է 464 էջից: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկականգրականություն

Ջեյմս Մեթյու Բարրի «Փիթրը և Վենդին»

«Փիթրը և Վենդին» (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ:Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով, տղաներից լավագույնը: Գիրքը բաղկացած է 240էջից: Այն հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում