Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն Ադրբեջանին հիշեցրել է հայկական զինուժի բալիստիկ հրթիռների մասին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն Ադրբեջանին հիշեցրել է հայկական զինուժի բալիստիկ հրթիռների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերը տեղյակ են Ադրբեջանի զինված ուժերի հնարավորությունների մասին եւ գիտեն ռազմական գործողությունների ժամանակ ինչպիսի հակահարված տան ու պատժեն հակառակորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանի ղեկավարությունն էլ քաջատեղյակ է հայկական կողմի հնարավորությունների մասին, և այդ փաստը չպետք է մտավախության առիթ հանդիսանա:

«Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում: Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների և, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»,- ասաց Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում