Սպորտ

«Adidas»-ն արդեն սկսել է Գերմանիայի ազգային թիմի շապիկների արտադրությունը 4-րդ աստղով

1 րոպեի ընթերցում

«Adidas»-ն արդեն սկսել է Գերմանիայի ազգային թիմի շապիկների արտադրությունը 4-րդ աստղով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Adidas» մարզական հագուստների ձեռնակությունը հավատում է Գերմանիայի ազգային թիմի հաղթանակին աշխարհի առաջնության եզրափակչում:Թեպետ մունդիալի եզրափակչին դեռևս մնացել է մեկ օր,սակայն «Ադիդաս»-ն արդեն վաճառքի է հանել Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլային մարզաշապիկը, որն ունի 4 աստղ (Գերմանիան հավաքականն աշխարհի առաջնություններում հաղթել է 3 անգամ` հետևաբար մարզաշապիկն ունի 3 աստղ): «Մենք միշտ հավատացել ենք մեր հավաքականի չորրորդ «աստղին»: Մինչ աշխարհի առաջնությունը նախապատրաստվել էինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրում է Der Spiegel պարբերականը:

Adidas-ը ֆուտբոլային մարզապիկներ է արտադրում մի շարք հավաքականների համար այդ թվում և արգենտինացիների համար: Գերմանական մարզահագուստի ապրանքանիշի համար դժվար չի լինի երրորդ աստղով շապիկներ պատրաստել նաև հարավամերիկացիների համար:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում