Հասարակական

Արգենտինացի լրագրողին շնորհվեց Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր

2 րոպեի ընթերցում

Արգենտինացի լրագրողին շնորհվեց Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արգենտինացի հայտնի լրագրող Ռեյնալդո Սիեթեքասին շնորհել է Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր: Մրցանակը ստանալիս, Սիեթեքասը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հրանտ Դինքի անունը կրող պատվո հավաստագրի: Նա նշել է, որ ուսումնասիրել է Դինքի պատմությունն ու լրագրողական գործունեությունը եւ վստահ է, որ մրցանակը նոր ազդակ է, որ պետք է շարունակի աշխատանքը պատվով կատարել:

Prensa armena.com-ի փոխանցմամբ, Սիեթեքասը հայտնել է, որ Հայաստանի եւ հայկական հարցի առնչությամբ ունի իր սեփական տեսակետն ու լինելով մարդու իրավունքները պաշտպանող եւ հումանիստական գաղափարներ տարածող անձնավորություն` չէր կարող թե՛ որպես մարդ, թե՛ որպես լրագրող անտարբեր գտնվել Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ:

«Երբ ես հավաքում էի փաստաթղթղեր, նյութեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ես տեսնում էի ցավ այն մարդկանց աչքերում, ովքեր որեւէ կերպ առնչություն ունեին այդ սարսափելի իրադարձություններին: Սակայն ցավի զգացողությունը կարեւություն նշանակություն ունի: Նման ցավը խորհրդանշանում է գիտակցության առկայություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակը ստանալիս ասել է Սիեթեքասը`հավելելով, որ Հրանտ Դինքը մեծ հումանիստ էր եւ նրան սպանեցին քանի որ քննադատում էր ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, որը Թուրքիայի պետական քաղաքականության մի մասնիկն էր:

Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցել են Արգենտինայի քաղաքական, հասարակական եւ լրագրողական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վերոնշյալ մրցանակն արգենտինահայերը շնորհում են 2001թվականից: 2007թ. պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո, պատվո հավաստագիրը կրեց նրա անունը: Այս ընթացքում նման հավստագրեր են ստացել արգենտինացի 22 լրագրողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում