Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից անխուսափելի է. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից անխուսափելի է. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան փորձում է իր հայտարարություններով այս կամ այն կերպ խորամանկել, սակայն Հայոց ցողասպանության ճանաչումը նրա կողմից անխուսափելի է: Այս մասին Ծիծառնակաբերդի հուշահամալիրում, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Թուրքիան վաղ թե ուշ գնալու է այդ քայլին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վստահություն հայտնեց Քոչարյանը:

Նրա խոսքով` ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ առկա է հետևողական աշխատանք, որի արդյուքը տեսանելի կլինի:

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, վաղ առավոտից Ծիծեռնակաբերդում չի դադարում մարդկանց հոսքը: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցողների թվում են Հայաստանի և արտերկրի առաջատար հասաքակական-քաղաքական գործիչները, մտավորականներ, պարզապես քաղաքացիներ: Հարգանքի տուրք մատուցեց նաեւ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնիմահմեդականացվեցին, կամ էլապաստանեցին աշխարհիտարբեր երկրներում:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում