Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՍԴ-ն հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը/ լրացվում է/

ՍԴ-ն հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 
վերաբերյալ որոշումը/ լրացվում է/

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն, սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Ստորև ներկայացնում ենք ՍԴ որոշման ոչ պաշտոնական սղագրությունը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմա-նադրականության վերաբերյալ> գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, Հա-յաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը Ո Ր ՈՇ Ե Ց.

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ հոդվածի առաջին և 11-րդ մասերի, նրանց հետ համակարգայի առումով փոխկապակցված 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, այն  մասով որոնք չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43 հոդվածների պահանջներին հակասող և անվաներ:

2. Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջների համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասը ճանաչել Սամադրության առաջին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 85-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր:

3. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, որին «Տնօրինման կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ սահմանադրության 83.5-րդ հոդվածի առաջին կետի պահանջներին հակասող և անվաներ:

4. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակաին կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանովում են ԿԲ նորմատիվ իրավական ակտերով» դրույթը ճանաչել ՀՀ սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ի կետի պահանջներին հակասող և անվավեր:

5. Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված «Կուտակաին կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի «Գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթը, գույքի տնօրինման տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով» ճանաչել ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր` հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերվում քննության առարկա օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի` հարկային գործակալի անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը:

6. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-10 մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 46 և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում ն ՀՀ սահմանադրությանը, սույն որոշման մեջ ՍԴ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում, այն սահամանադրաիրավական բովանդակությամբ համաձայն, ըստ որի դրանցում նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից, անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան:

7. Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես, սույն որոշման եզրափակիչ մասի առաջին 5 կետերով ՀՀ սահմանադության հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են ՀՀ շուրջ 50 օրենքներով և 8 տասնյակից ավելի այլ նորմատիվ-իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը` համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և ՍԴ մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա, սույն որոշմամբ ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը` հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը, իրենց իրավասության շրջանակներում, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցած այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու շուրջ սույն որոշման պահանջներին: Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով,  և հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված կուտակային բոլոր վճարները»:

Որոշումը ուժի մեջ է մտել հրապարակման պահից:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշման հրապարակմանը ներկա էին ՍԴ բոլոր 9-ը անդամները, դիմող և պատասխանող կողմի ներկայացուցիչները, շահագրգիռ այլ անձինք:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ է դիմել 36 պատգամավոր: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել մարտի 31-ին: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ՀՀ Ազգային Ժողովին, Կենտրոնական բանկին եւ Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին, լսել նաեւ եզրափակիչ ելույթները: 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ` կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգիմասնակիցների գումարները կառավարվելու են ֆոնդի կառավարիչների միջոցով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am