Տնտեսություն

Դեսպանն առաջարկել է Հայաստանում այս տարի կազմակերպել ինդոնեզական ապրանքների ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

Դեսպանն առաջարկել է Հայաստանում այս տարի կազմակերպել ինդոնեզական ապրանքների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-ինդոնեզական տնտեսական կապերն առավել ծավալելու և զարգացնելու ակնկալությամբ փետրվարի 13-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ է այցելել Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նինիեկ Նարյաթիեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ԱԱՊ լրատվական ծառայությունից,ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի բնորոշմամբ՝ երկու երկրների առևտրատնտեսական շրջանառությունը թեև գոհացնող չէ, բայց կան այն ակտիվացնելուլուրջ ռեսուրսներ։

Երկուստեք նշվել է, որ անհրաժեշտ է նախ պարզեցնելփոխայցելությունների վիզային կարգը առավել և ստեղծել տեղեկատվական լուրջ բազա` գործարար կապեր հաստատելու համար։ Դեսպանն առաջարկել է Հայաստանում այս տարի կազմակերպել ինդոնեզական ապրանքների ցուցահանդես, որը փոխվստահության երաշխիք կդառնա։

Պալատի ղեկավարությունը վստահեցրել է, որ պատրաստակամ է զորակցել ինդոնեզական ցանկացած գործարար ձեռնարկման։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում