Սպորտ

Արոնյանը կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբՑյուրիխում ընթացող գերխոշոր մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ: Գրոսմայստերները կատարեցին 27 քայլ: Հաջորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ:

Ցյուրիխի խոշոր մրցաշարը մեկնարկել է հունվարի 29-ին և կեզրափակվի փետրվարի 4-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում