Հասարակական

ՀՀ և ՌԴ կրթության որակի ապահովման կառույցները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ կրթության որակի ապահովման կառույցները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ռուսաստանի Դաշնության Հանրային-մասնագիտական հավատարմագրման ազգային կենտրոնի (Национальный центр общественно-профессиональной аккредитации) տնօրեն Վլադիմիր Նավոդնովն հունվարի 23-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՈԱԱԿ-ից, կողմերը որոշել են համատեղ կազմակերպել կրթության որակի բարելավմանն ուղղված ուսուցողական դասընթացներ, նպաստել աշխատակիցների ու փորձագետների փորձի փոխանակման գործընթացին, ինչպես նաև, Բոլոնյան գործընթացի սկզբունքները հաշվի առնելով, իրականացնել խորհրդատվություն:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, կարևորելով համագործակցությունը, հույս է հայտնել, որ «երկու երկրներում կրթության որակի բարելավման գործընթացում արդյունավետ համագործակցությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում