Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Շիրակի մարզում խորհրդային տարիներից խոնարհված եկեղեցին վերաօծվեց

Շիրակի մարզում խորհրդային տարիներից խոնարհված եկեղեցին վերաօծվեց

ԳՅՈՒՄՐԻ,  23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի Հոգեվանքում  (Կարմիր  վանք)   այսուհետ կմատուցվեն  պատարագներ: Նոյեմբեերի 23-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի  ձեռամբ  օծվեց    վանքի  խորանը և սուրբ սեղանը:  13-րդ դարի  վանքը  խորան չունենալու պատճառով,  թեև  գործող եկեղեցի չի համարվել, սակայն ուխտատեղի  է եղել ոչ միայն համայնքի բնակիչների, այլ նաև հանրապետության տարբեր  վայրերում ապրող հայորդիների, նույնիսկ զբոսաշրջիկների համար:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Սառնաղբուր համայնքի հոգևոր հովիվ   Տեր Ստեփանոս քահանա  Ավետիսյանը,  թեև վանքի մասին խոսելիս հիշատակվում է 13-րդ դարը, սակայն  որոշ փաստաթղթերում հանդիպում է տեղեկություն 7-րդ դարից սկսած: Խորհրդային տարիներին գմբեթն ամբողջովին խոնարհված է   եղել: «Քահանան   մինչ  այս իրավունք չի ունեցել պատարագներ մատուցել եկեղեցում: Բարերարների շնորհիվ ասօրվանից արդեն քահանան կարող  է տիրոջ  պատարագը լիրաժեք կատարել, եթե ոչ ամեն կիրակի, ապա ուխտի օրերին»,-նշեց Տեր Ստեփանոս քահանա  Ավետիսյանը:

Հոգեվանքի մասին խոսելիս Միքայել սրբազանը նշեց, որ առաջին անգամ Հոգևանքում  եղել է 12 տարեկանում ՝ այն տարիների հոգևոր առաջնորդ Նարեկ սրբազանի հետ: Խորհրդային տարիներին եթե  եկեղեցիները նորոգվում էին, ապա միայն որպես ճարտարապետական հուշարձան, իսկ հոգևորականն իրավունք չուներ մտնել չգործող  եկեղեցի: «Նարեկ սրբազանն այդ ժամանակ գաղտնի մտավ եկեղեցի և գաղտնի դուրս եկավ, որովհետև հոգևորականներն իրավունք չունեին չգործող եկեղեցի մտնելու, իսկ Հոգեվանքը համարվում էր չգործող եկեղեցի: Իմ մտքով այդ ժամանակ  չէր կարող անցնել, որ ես պետք է լինեմ այն եպիսկոպոսը, ով այս եկեղեցին պետք է վերաբացի, վերագործի և հանձնի հավատացյալին: Փառք  եմ տալիս Աստծոն, որ ինձ ընտրեց այս պատմական իրադարձության համար: Այս եկեղեցին եղել է սրբատեղի, ուխտատեղի, բայց պատարագ չի մատուցվել, այսօրվանից հետո է, որ այս եկեղեցին պետք  է գործող համարել և պատարագ մատուցել»,- նշեց Միքայել եպիսկոպոսը:

Հոգեվանքում  ի սկզբանե  խորան  չի   եղել:    Վանքը  վերանորոգելու, պատուհաներ  և սուրբ  սեղան տեղադրելու, խորան և խորանի աստիճաններ կառուցելու նախաձեռնությամբ հանդես  է եկել գյումրեցի երիտասարդ Ռաֆայել Գրիգորյանը,  ով իր ընկերների հետ նախատեսում է առաջիկայում վերանարոգել նաև  վանքի դռները և շրջակայքը բարեկարգել: Եկեղեցին   վերջին անգամ վերանորոգվել էր 1985 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am