Հասարակական

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մոսկվայում կներկայացվի «Հոշոտված Հայաստան» գիրքը

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մոսկվայում կներկայացվի «Հոշոտված Հայաստան» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոկսվայում կներկայացվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած «Հոշոտված Հայաստան» գիրքը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆեյսբուքյան էջից, միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի Հայոցթեմիառաջնորդ Տ.ԵզրասեպիսկոպոսՆերսիսյանի օրհնությամբ: Հիմնական բանախոսն է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Գրքի շնորհանդեսին կցուցադրվեն հատվածներ համանուն ֆիլմից, որ նկարահանվել 1918թ-ին Նյու Յորքում անգլերենով: Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհին իր սարսափների մասին: «Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918 թվականին Կալիֆոռնիայում` ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում, ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանել է «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Ֆիլմի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարդիգանյանն է, ով մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում