Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Կարսում վերանորոգվում է պատմական Քարե կամուրջը

Կարսում վերանորոգվում է 
      պատմական Քարե կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսում վերանորոգվում է Կարսի ամրոցի տակ պատմական բաղնիքների մոտ գտնվող պատմական Քարե կամուրջը: Վերանորոգումն իրագործվում է Կարսի ճանապարհների թիվ 18 տարածաշրջանային տնօրինության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Քարե կամրջի վերանորոգման աշխատանքները ավարտին կհասցվեն 2013 թ-ի հոկտեմբերին: Վերնորոգման աշխատանքների վրա, ըստ նախագծի` կծախսվի 780 հազար լիրա: Նշվում է, որ կամուրջը վերանորոգվում է «այն ամբողջությամբ իր պատմական տեսքին համավատարիմ մնալու» պայմանով:

Քարե կամուրջը եռաչք կառույց է: Միջնադարում այն ծառայել է հաղորդակցության եւ բեռների փոխադրման համար: Վերջին անգամ այն վերանորգվել էր 1719 թ-ին: Բազալտ քարից կառուցված կամուրջը Կարս ժամանող զբոսաշրջիկների պարտադիր այցելության վայրերից է: Այն գտնվում է Չարենցի տնից մինչեւ Բագրատունյաց Աբբաս թագավորի օրոք կառուցված Սուրբ Առաքելոց եկեղեցի ընկած ճանապարհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am