Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արա Գոչունյանը Պոլսում հայկական սրբավայրերի անվտանգության իմաստով մտահոգություններ չի տեսնում

Արա Գոչունյանը Պոլսում հայկական սրբավայրերի անվտանգության իմաստով 
մտահոգություններ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո հայոց պատրիարքարանի հարևան թաղամասում գտնվող հայկական եկեղեցու բակում մայիսի 5-ին հնչած կրակոցները նյութական և ֆիզիկական վնաս չեն պատճառել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը տեղեկացրեց, որ կրակոցները խաթարել են եկեղեցում այդ պահին պատարագի մասնակցող հավատացյալների անդորրը։ «Հայկական սրբավայրերի անվտանգությունը խախտվելու վտանգ չկա, սա առանձին դեպք է, որ հիմք չի տալիս մտահոգության, սակայն նաեւ անտեսվել չի կարող»,-ասաց Գոչունյանը։ Մի քանի երիտասարդներից կազմված խումբը եկեղեցու մուտքի առաջ կրակել է՝ խուճապ առաջացնելով հավաքվածների շրջանում։

Ոչ աշխատանքային օրվա պատճառով «Արմենպրես»-ին չհաջողվեց կապվել Պոլսո հայոց պատրիարքարան։ Գոչունյանը, սակայն, նշեց, որ պատրիարքարանը առանձին հայտարարությամբ հանդես չի եկել: 

Պոլսո հայոց պատրիարքարանի թաղամասի հարևան թաղամասում գտնվող մայր եկեղեցում մայիսի 5-ին` տեղի ժամանակով մոտավորապես 10:30-ին` պատարագի ժամանակ, անհայտ անձանց խումբը հենց տաճարի մուտքի մոտ 7 անգամ օդ կրակելուց հետո փախուստի է դիմել: Կատարվածը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Կոստանդնուպոլսի այդ թաղամասում ապրում են ինչպես տեղի հայերը, այնպես էլ վերջին տարիներին տեղափոխվածները։

«Ռադիկալ» պարբերականին պոլսահայ համայնքի ներկայացուցիչ Կարո Պայլանը փոխանցել է, որ հարձակման հետևանքով, բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել: Կարո Պալյանը նշել է, որ Թուրքիայի` ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության մարմինները հետաքննում են դեպքը` փորձելով կազմել արարքը կատարողի ֆոտոռոբոտը: Կրակոցների հեղինակները որևէ բան չեն բղավել և ոչ մի կարգախոս չեն հնչեցրել: 

Այս տարվա ապրիլի 27-ին 30-40 հոգանոց մի խումբ ցերեկվա ժամերին հարձակվել էր Աթաշեհիրի Նոր հույս եկեղեցու վրա: Եվս մեկ հարձակում էլ եղել էր Բուրգազ կղզում գտնվող Սուրբ Հովհաննես հույն ուղղափառ եկեղեցու վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]