Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Ռուբեն Գեւորգյանցը վերընտրվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարում մարտի 19-ին միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Ռուբեն Գեւորգյանցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  միության 191անդամներից -ից անդամներից համագումարին ներկա 174 կինոգործիչները միաձայն բաց քվեարկությամբ ընտրեցին Գեւորգյանցին:

Նա ծնվել է 1945 թվականին Երեւանում: 1968 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել  է որպես ռեժիսոր Երեւանի փաստա-վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1971 թվականին աշխատել է Երեւանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում` որպես ռեժիսոր: 1982-89 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը: 1989թ-ից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է: 2004թ-ից Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահն է: Դասավանդում է Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2002 թվականից Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է, 2004թ-ից` Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը:

Նկարահանել է մոտ 70 ֆիլմ` «Ներսիսյանցիները» , «Մի լուսանկարի հետքերով» , «Ներշնչանք» , «Ամենալավ մարդը» («Վերադարձի ուղին» նովել, 1979թ.), «Աշխարհումս» (1979-89թթ), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» , «Գիշերվա մեջ առկայծող կրակը» , «Քանի դեռ ապրում ենք» , «Կղզիներ» , «Սպիտակ ոսկոր»,  «Ռեքվիեմ» , «Քույրիկը Լոս Անջելեսից», «Գողը» , «Փարաջանով` վերջին կոլաժ» , «Մեր Կոմանդոսը», «Քարեր ժողովելու ժամանակը» (2002թ.), «Հրաշագործի աշունը» եւ այլն: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կինոփառատոների և արժանացել 21 դիպլոմի եւ մրցանակների, որոնցից 6-ը` գլխավոր: Հեղինակել է 2 գիրք: 2006 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

2009 թվականից Գեւորգյանցը ղեկավարում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնը:

Կիեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարի առթիվ ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՊՀ երկրների ստեղծագործական միությունների նախագահները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ