Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեղրիի լեռնանցքում բուքը շարունակվում է

Մեղրիի լեռնանցքում բուքը շարունակվում է

ԿԱՊԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի ողջ տարածքում հունվարի 8-ից սկսված ձյան տեղումները շարունակվում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին մարզի ճանապարհաշինարարական ձեռնարկություններից, չնայած առատ տեղումներին`  բաց եւ երթեւեկելի են Երեւան-Մեղրի, Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհների մարզի տարածքով անցնող հատվածները: Մայրուղիները պարբերաբար մաքրվում են ձնից, մշակվում աղով եւ ավազով:

Հունվարի 8-ի երեկոյան ժամը 08.30-ից Մեղրիի լեռնանցքում սկսված բուքը շարունակվում է: Մեղրիի ճանշին ձեռնարկության հաղորդմամբ, դեռ գիշերվանից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դրանց խանգարում են ուժեղ քամին, բուքը եւ մառախուղը: Չնայած դժվարություններին` Երեւան-Մեղրի մայրուղու այդ հատվածը եւս երթեւեկելի է, ճանապարհին մեքենաների արգելափակում կամ խցանումներ չկան:

Շարունակում է դժվարանցանելի մնալ Երեւան-Մեղրի մայրուղու «Զանգեր» կոչվող հատվածը: Այստեղ ավտոմեքենաների երթեւեկությանը խանգարում են ոչ միայն ձյան առատ տեղումները, այլեւ ուժեղ քամին ու մառախուղը: Այս պահի դրությամբ մեքենաների կուտակումներ չկան: Խցանումներ առաջացել էին Վայոց ձորի տարածքում, որը քիչ առաջ վերացվել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am