Մարզային

Ականազերծման աշխատանքներ են իրականացվում Կապանի տարածաշրջանում

2 րոպեի ընթերցում

Ականազերծման աշխատանքներ են իրականացվում Կապանի տարածաշրջանում

ԿԱՊԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ու Սյունիքի մարզպետարանի հետ համատեղ Կապանում կազմակերպել էր հանդիպում` նվիրված իրենց կողմից իրականացվող ոչ տեխնիկական հետազոտության ծրագրին, որի նպատակն է հայտնաբերել բոլոր վտանգավոր տարածքները Հայաստանի ականներից տուժած համայնքներում` հետագայում մաքրման գործողություններ իրականացնելու նպատակով: Ելնելով աշխատանքների առաջնահերթությունից` որոշվել է ծրագիրը սկսել Կապանի տարածաշրջանից: «Մարզում մեր գործունեությունը սկսել ենք նոյեմբերի 1-ից: Ոչ տեխնիկական հետազոտություն իրականացրել ենք Կապանի տարածաշրջանի 10 բնակավայրերում եւ «Շիկահող» պետարգելոցի տարածում, նաեւ Բերդիկ պատմական վայրի հարակից տարածքում: Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են ականներ, չպայթած զինամթերք եւ պատերազմի պայթուցիկ մնացորդներ», - «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ասաց աշխատանքներն իրականացնող թիմի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը:

Նախատեսված է ծրագիրն ավարտել եկող տարվա ապրիլի վերջին: Թիմերը Կապանի տարածաշրջանում հետազոտել են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Սրաշեն, Շուռնուխ, Եղվարդ, Ագարակ, Ճակատեն, Հանդ, Ուժանիս համայնքները և Բերդիկ եկեղեցու բարձունքի անտառային հատվածները: Ուսումնասիրության արդյունքում մինչ օրս թիմերն առանձնացրել են 31 հաստատված վտանգավոր տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում