Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի  Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ,11ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ինընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Անտոնիո Ալոնզիին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կզարգանա Հայաստանի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համագործակցությունը, և հավաստիացրել է, որ արտաքին գործերի նախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի նրա գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Անտոնիո Ալոնզին վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ընդլայնելու, Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բազմամյա համագործակցության և հնարավոր նոր նախագծերի իրականացման շուրջ։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում