Մշակույթ

Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի բնանկարը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել Է 623,7 հազար ֆունտ ստեռլինգով

1 րոպեի ընթերցում

Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի բնանկարը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել Է 623,7 հազար ֆունտ ստեռլինգով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի «Բանաստեղծը: Արագած լեռան լանջերին» վաղ շրջանի բնանկարը Լոնդոնում Sotheby’s-ի ռուսական արվեստի աճուրդի շրջանակներում վաճառվել Է 623,7 հազար ֆունտ ստեռլինգով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Վալենտին Սերովի վրձնի «Պրասկովյա Մամոնտովայի դիմանկարը» վաճառվել Է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգով, ինչն արժեքի ռեկորդ Է նկարչի գործերի համար:

Արժեքի չափով երկրորդ տեղը բաժանել են Վասիլի Վերեշչագինի եւ Լադո Գուդիաշվիլիի կտավները:

Sotheby’s-ի երեկոյան աճուրդում եւս երեք նկարիչների գործեր վաճառվել են ռեւորդային արժեքով: Դրանք են՝ Սերգեյ Սուդեյկինի «Բարեկենդան»-ը (601,3 հազար ֆունտ), Ալեքսանդր Սամոխվալովի «Բանվորուհիներ Ա. Ֆյոդորովան եւ Ա. Եգորովան» (361,3 հազար ֆունտ) եւ Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկները» (175,3 հազար ֆունտ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում