Հասարակական

Իրանում գրանցված երկրաշարժը կրկին զգացել են Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Իրանում գրանցված երկրաշարժը կրկին զգացել են Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմիցնոյեմբերի 16-ին`տեղական ժամանակով 03.58-ին, գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.58˚ և արևմտյան երկայնություն 46.82˚:

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում 2-3 բալ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում