Սպորտ

«Հատիս»-ը կհամալրվի արտասահմանից հրավիրված բասկետբոլիստուհիներով

2 րոպեի ընթերցում

«Հատիս»-ը կհամալրվի արտասահմանից հրավիրված բասկետբոլիստուհիներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կանանց «Հատիս» բասկետբոլային ակումբը մեծ հնարավարություններ ունի հաղթահարելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արգելքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի բասկետոբլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այժմ բանակցություններ են ընթանում արտասահմանյան ակումբներում` Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում հանդես եկող տասը մարզիկներ հետ, որոնցից միայն յոթի հետ վերջնական պայմանագիր կկնքվի: «Եթե այս տարի «Հատիս»-ը ձեւավորվի այնպես, ինչպես որ մենք ենք ծրագրավորում, ապա վստահ եմ, որ հաղթանակները երկար սպասել չեն տա»,-ընդգծեց ֆեդերացիայի փոխնախագահն:

«Հատիս»-ի նախապատրաստական եւ մարզումային աշխատանքները կսկվեն մեկ ամսից: Դեռեւս հայտնի չէ, թե երբ եւ ում դեմ «Հատիս»-ն անցկացնի իր առաջին հանդիպումը:

«Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը: Խորհրդային Միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած Հայաստանում մի շարք մարզական ակումբներ դադարեցրին իրենց գործունեությունը, այդ թվում` «Հատիսը»: Երկարատև ընդմիջումից հետո` 2009 թվականին, «Հատիս»-ը նորից սկսեց հանդես գալ միջազգային մրցաշարերում: 2009-2010 թվականներին այն մասնակցել է Եվրոպայի խմբային փուլին, իսկ 2012 թվականին ընդգրկվել է Եվրոպայի գավաթի փլեյ-օֆֆի 32 մասնակիցների ցուցակում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում